top of page
little FRM_Монтажная область 1.png
  • Facebook
  • Instagram

Վարպետության դասեր և
գործնական սեմինարներ

Լիթլ Ֆարմում կազմակերպվում են վարպետության դասեր և գործնական սեմինարներ փոքրիկների համար։ Օրացույցին կարելի է ծանոթանալ այստեղ։

Վարպետության դասերը և սեմինարներն անցկացվում են նաև խմբակային պատվերների դեպքում։ Խումբը պիտի կազմված լինի նվազագույնը 6 և առավելագույնը 20 հոգուց։

No. 1
Բնարվեստ
Բնական նյութերով երեխաները պատրաստում են զանազան գեղեցիկ պարագաներ, որոնք իբրև հուշանվեր տանում են իրենց հետ տուն։ Ընթացքում դասվարի հետ ծանոթանում են բնության տարբեր գաղտնիքներին։ 
*Դասի ավարտին երեխաները ծանոթանում են ճապոնական «շինրին-յոկու» (անտառային լոգանք) փորձառությանը՝ զգալով բնությունը բոլոր զգայարաններով։

Տարիքը՝ 5-13
Արժեքը՝ 3.000 դրամ

Վարպետության դասը հնարավոր է պատվիրել մասնավոր խմբերի համար։

No. 2
Լուսանկարչության դաս
Դասընթացավարի հետ երեխաները բացահայտում են լուսանկարչության կախարդանքը բնության գրկում։ Անհրաժեշտ է բերել հեռախոս։

Տարիքը՝ 7-13
Արժեքը՝ 3.000 դրամ

Վարպետության դասը հնարավոր է պատվիրել մասնավոր խմբերի համար։
 
No. 3
Նկարչության դաս
Մոլբերտներ, գուաշներ, բնապատկերներ, ներշնչանքի աղբյուր բնություն և տաղանդավոր փոքրիկներ։ Նկարչության դասն անց է կացվում դասընթացավարի հետ, ով բացատրում է տարբեր նրբություններ և օգնում կտավին հանձնել երեխաների երևակայությունը։

Տարիքը՝ 5-13
Արժեքը՝ 3.000 դրամ

Վարպետության դասը հնարավոր է պատվիրել մասնավոր խմբերի համար։

Մասնակցության համար վճարը արվում է նախապես Լիթլ Ֆարմի տրամադրած հաշվեհամարին։ Առանձին դեպքերում վճարն ընդունվում է տեղում։

Little Farm

1 Ջրովու փողոց, գյուղ Ակունք,

Կոտայքի մարզ

experience@littlefarm.am

+374 91 415 551

Շնորհակալություն

©2025 Little Farm

bottom of page